27/05/2014 18:56
Արտակ Բուդաղյանի դեմ հարուցված քրեական գործը դատարանում է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել 2013 թ. հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը:
Գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին:
Ըստ Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով,որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի,սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ,իր հետ նախապես վերցված,իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Ա. Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 Հոդվածի 1 Մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝ Արտակ Բուդաղյանի եղբայրը` Խաչատրյանների մասին. Թուրքի նման ընտանիք է
Արայիկ Բուդաղյան. Որևէ մեկը իրավունք չունի հաշտության մասին խոսելու