27/05/2014 09:15
Սպորտի նորանշանակ նախարարը կադրային ջարդ է սկսել՝ ամենավերևներից
Սպորտի նախարարությունում պաշտոնականությունների մեկնարկը երեկ տրվել է: Անցյալ շաբաթ «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը մտադիր է կադրային ջարդ իրականացրել և ազատվել հատկապես նախկին նախարար Յուրի Վարդանյանի բերած կադրերից, ովքեր, ի դեպ, պաշտպանված են քաղծառայության մասին օրենքով:
«Ջարդը սկսվել է ամենավերից, երեկ փոխնախարարի պաշտոնից ազատվել է Նազարեթ Մնացականյանը: Վերջինս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանի եղբայրն է և փոխնախարար էր նշանակվել Յուրի Վարդանյանի պաշտոնավարման օրոք»,- գրել է թերթը: