27/05/2014 09:41
Դոնեցկում տանջամահ արված հայ գործարարին երեկ հուղարկավորեցին
Երեկ Երևանում կայացավ Դոնեցկում սպանված գործարար Ռոբերտ Մելոյանի թաղման արարողությունը: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Մելոյանի դին ոստիկանները հայտնաբերել էին Կազյոնի Տորեց գետում, Դոնեցկի մարզում:
«Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության, Դոնեցկի զինյալ անջատողականները պահանջել են, որ Մելոյանն իրենց ֆինանսավորի, բայց վերջինս հրաժարվել է և սարսափելի խոշտանգումներից հետո սպանվել: Սակայն Դոնեցկի իրավապահները նրան համարում էին քրեական հեղինակություն: Մելոյանին ճանաչող հայ գործարարները պնդում են, որ նա կարգին տղա էր և մեծ հարստության տեր»,- գրել է «Հրապարակը»: