28/05/2014 09:30
Միկոյանի թոռը սկզբունքայնորեն դեմ է նրա հուշարձանի տեղադրմանը
«Սկզբունքայնորեն դեմ եմ որևէ հուշարձանի կանգնեցմանը: Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում և մտքերում, այլ ոչ թե մարմնի, գրանիտի կամ բրոնզի մեջ»,- «Հայկական ժամանակն» այսպիսի մեկնաբանություն է ստացել Անաստաս Միկոյանի թոռանից՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ Ստաս Նամինից, ով թերթի խնդրանքով մեկնաբանել է իր պապի արձանը Երևանում կանգնեցնելու ավագանու որոշումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: