28/05/2014 09:16
Հաց չուտեք. Ալյուրն էլ թանկացավ
Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը: Դեռ անցյալ շաբաթ ալյուր չէր առաքվում խանութներ, առաքիչները սա բացատրում էին մոտալուտ թանկացումով: Այդ օրերին Բաղրամյանի ալրաղացից թանկացման մասին լուրերը հերքում էին:
Ընկերության պահակային ծառայության պետ Եղիշե Գրիգորյանը «Հայկական ժամանակին» ասել էր, որ ալյուրի արտադրության ինքնարժեքի վրա ազդող որևէ նոր գործոն ի հայտ չի եկել, հետևաբար «այդ խոսակցությունները անհիմն են»: Եվ այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ընկերության առաքիչները ալյուրը խանութներին են մատակարարում արդեն թանկ գնով: Մասնավորապես՝ 2 կգ-անոց փաթեթով ալյուրը խանութներին է հասցվում 600 դրամով նախկին 550-ի փոխարեն, խանութում վաճառքի գինը 650 դրամ է»,- գրում է թերթը։