29/05/2014 09:29
Անդրանիկ Մանուկյանը վերադարձել է՝ Յուվեցի Կարոյի փեսային «թեթև պրծացնելու»
«Հրապարակի» տեղեկություններով, Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանը Հայաստան է ժամանել մի քանի առաքելությամբ:
Նա իր խնամիների հետ փորձում է հնարավորինս «թեթև պրծացնել» Վերնիսաժի դեպքերի մասնակից իր փեսայի եղբորը՝ Յուվեցի Կարոյի փեսային, որի համար ոտքի է հանել ողջ պաշտոնական հիերարխիան, նախկին պաշտոնյա-ոստիկանապետերի էսկադրոնով հանդերձ, որպեսզի 5 հոգու վրա անօրինական զենքով «ա լա Լիսկա» կրակելն օրը ցերեկով դիտվի ինքնապաշտպանություն: Պակաս կարևոր չէ նաև Սերվիզի Անդոյի հաջորդ «սերվիզը»:
Նույն «էսկադրոնների» միջոցով փորձ է արվում գլուխ բերել նրա նոր աշխատանքի հարցը, բանն այն է, որ մեծն «դիվանագետ» Մանուկյան Անդրանիկն այլևս անելիք չունի ԵՄ-ի հետ ասոցացվող Ուկրաինայում և ցանկանում է հեռանալ այնտեղից՝ դեսպան դառնալով «ծովերի թագուհի» ՌԴ-ում: