29/05/2014 11:33
Դիվերսիայի հետևանքով վիրավորված 4 զինվորներից երկուսի վիճակը կայուն ծանր է
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ժամանակ վիրավորվել է 4 հայ զինծառայող: Նրանք տեղափոխվել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
«4 վիրավորները ստացել են հիմնականում բեկորային վնասվածքներ: Երկուսի մոտ գանգուղեղային վնասվածքներ են: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- Aysor.am-ին ասաց հոպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը` ավելացնելով, որ գանգուղեղային վնասվածք ստացած զինվորներից մեկին վիրահատել են:
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն փորձն էր արել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Նախորդող հրապարակում` Դիվերսիա` սահմանին. Մենք մի զոհ ունենք, թշնամին՝ առնվազն երկու