29/05/2014 09:35
Նախագահի հրավերն անսպասելիությունն էր թուրքական կողմի համար. Հայկ Դեմոյան
«Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ, որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ, որպեսզի նա ընդունի հրավերը և 2015թ. ապրիլի 24-ին այցելի Հայաստան»,- «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա՝ թուրքական կողմից պաշտոնական որևէ արձագանքի բացակայության պատճառը Սարգսյանի հայտարարության անսպասելիությունն է. «Սարգսյանի հրավերի պարագայում գործել է անսպասելիության գործոնը, դրա համար էլ դեռ արձագանք չկա, բայց որ կլինի կասկած չունեմ»,- ասել է նա:
Ըստ թերթի, 2015-ին Թուրքիայի նախագահը, ըստ ամենայնի, կլինի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սույն թվականի օգոստոսին Թուրքիայում առաջին անգամ նախագահ կընտրվի համաժողովրդական քվեարկությամբ: Այսպիսով՝ Թուրքիան խորհրդարանականից անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի: