29/05/2014 17:44
Հովիկ Աբրահամյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մինսկ
Վաղը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` մայրաքաղաք Մինսկում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Այս մասին հայտնում են Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավար¬ման նախարարության միգրացիայի պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, պաշտոնատար այլ անձինք։