30/05/2014 09:11
Միկոյանի արձանն անհետացել է ձուլարանից
Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը «Կռազի պարկի» ձուլարանից անհետացել է: Ձուլարանի աշխատակիցները երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին ասել են, որ իրենց մոտից տարել են: Թե ով և որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել:
«Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին որևէ տեղեկություն չեն ունեցել ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանն, ում վստահված էր արձանի ծուլման որակի հսկողությունը»,- գրել է թերթը: