30/05/2014 14:52
Հրաչյա Հարությունյանի դուստրը չգիտի, թե ով պետք է վճարի փոխհատուցումը
Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը ընդունել է իր մեղքը և պատրաստակամություն է հայտնել օգնել նախաքննական մարմնին և դատարանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՄԻՊ աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը:
Նրա խոսքով՝ Հ. Հարությունյանի գործով այժմ շարունակվում են տուժողների հարցաքննությունները, իսկ նրանք, ովքեր չեն կարող մասնակցել դատական նիստին, գրավոր ցուցմունքներն են հրապարակվում:
«Փաստաբանները դեմ են միայն նրան, որ գրավոր ընթացակարգով չհարցաքննվեն ավտոբուսի հետևից գնացող մեքենայի վարորդը և ոստիկանները, որոնք էլ ասել են, որ Հ. Հարությունյանը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա էր նաև Հ. Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ով ասաց, որ դեռևս տեղյակ չէ, թե ի՞նչ փոխհատուցում են իրենցից պահանջել տուժողների ընտանիքները և ո՞վ պետք է այն վճարի:
Ե. Թումանյանցը նաև նշեց, որ Հ. Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը կքննարկվի այն դեպքում, երբ լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը անորոշ է
Լ. Հարությունյան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ չի վատացել