31/05/2014 13:01
Այս տարի գրանցվել է անչափահասների նկատմամբ կատարված 55 հանցագործություն
Ոստիկանությունը մեծ ուշադրություն է դարձրել երեխաների հանդեպ կատարվող բռնություններին, քանի որ նրանք առավել խոցելի, չպատշտպանված խավ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը մեծ ուշադրություն է դարձնում ոչ միայն նրանց նկատմամբ հանցագործությունների կանխմանը:
«Այս տարվա 4 ամիսների ընթացքում, նախորդ տարվա 74-ի դիմաց, գրանցվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 55 դեպք»,-ասաց նա:
Ա. Վարդանյանը նշեց, որ դրանց մեծ մասը առողջությանը վնաս հասցնելու դեպքերն են: