31/05/2014 09:09
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի պատասխանել Նազարբաևի դիտարկմանը
«Ձեր նշած հարցերի վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել տարբեր պաշտոնատար անձանց կողմից»,- «168 Ժամի» գրավոր հարցմանն այսպես է պատասխանել ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Նրանից թերթը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ չի արձագանքել, ավելի ճիշտ` որևէ կերպ չի պատասխանել Ղազախստանի նախագահ Նազարբաևի դիտարկմանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի մեջբերումներին, և արդյոք Նազարբաևի այդ հայտարարությունն անակնկա՞լ էր Սերժ Սարգսյանի համար:
Անդրադառնալով թերթի մյուս հարցադրմանը՝ «եթե Մաքսային/Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շարունակեն պնդել Նազարբաևի կողմից առաջ քաշված պայմանի կատարումը, Հայաստանը պատրա՞ստ է այդ պայմաններով անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը», Արման Սաղաթելյանը գրել է. «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ այլ հարցերին, ապա տեղեկացնեմ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս առիթ կունենա դրանց անդրադառնալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: