31/05/2014 15:00
«Եթե հրատապ քայլեր չլինեն, ոչ միայն ոռոգման, այլև` խմելու ջուր չի լինի»
«Արդեն մեկ երրորդ Սևան ենք դատարկել, դրենաժի է վերածվել ոչ միայն Արարատյան դաշտավայրը, այլև հարակից մարզերի հողերը` Կոտայքի, Արագածոտնի մարզ: Եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն, ոչ միայն ոռոգման, այլև` խմելու ջուր չենք ունենա»,- նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման մտահոգություն հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` դիմելով Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին:
Ի պատասխան նախարար Գրիգորյանն ասաց, որ խնդիրն արդիական է և իրենք արդեն ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ, որոնք արդեն արդյունք տվել են:
«Առաջիկայում միջգերատեսչական խումբ կստեղծվի, կհրավիրենք նաև պատգամավորների, որպեսզի ուսումնասիրենք խնդիրը: Վարչապետի հրահանգով անհրաժեշտություն է առաջացել լուրջ ստուգումներ անցկացնել ձկնաբուծական տնտեսություններում, որպեսզի կիսով չափ կրճատվի ջրի օգտագործումը»,- ասաց Ա. Գրիգորյանը` ավելացնելով, որ կստեղծվի նաև գիտական խորուրդ` ՀԿ-ների ու փորձագետների մասնակցությամբ: