31/05/2014 09:35
Մարզահամերգային համալիրը, հնարավոր է, փակվի
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը առաջիկայում, հնարավոր է, ժամանակավորապես դադարեցնի իր գործունեությունը, քանի որ Համալիրի հաշիվները կալանքի տակ են, ինչն էլ նրան հնարավորություն չի տալիս լիարժեք գործել:
«Երկրի թիվ 1 մարզահամերգային օբյեկտի շուրջ ծավալվող իրադարձությունները ստիպում են մտածել, որ ինչ-որ ազդեցիկ մարդիկ աչք են դրել ՄՀՀ-ի վրա և փորձում են խլել շուրջ 45 մլն դոլարի ներդրում արած սեփականատիրոջից»,- մեկնաբանել է «Հայկական ժամանակը»: