31/05/2014 09:23
Յուվեցի Կարոյի փեսան ազատ կարձակվի
«Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում քննիչի որոշմամբ փոխվելու է «Վերնիսաժի» կրակոցների հեղինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը:
«Վերնիսաժի» կրակոցներից տուժած երիտասարդները՝ Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը, դեռ հիվանդանոցում են, նրանց նկատմամբ հսկողությունը շարունակվում է և դեռ որևէ քննչական գործունեություն չի կատարվել: «Ժամանակին» երեկ այս մասին տեղեկացրել է Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: