02/06/2014 13:23
Էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայվի. Փոխնախարար
Նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Հայաստանը կախված է ռուսական գազից, և մեր շնչառությունը, բառի բուն իմաստով, կախված է այդ խողովակի տրամաչափից: Ճի՞շտ է, որ էլեկտաէներգիայի սակագինը դառնալու է 45 դրամ»,- հարցրեց Խ. Քոքոբելյանը:
Ի պատասխան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանն ասաց, որ սակագների խնդիրը սառած չէ և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում, սակայն այս պահին, փոխնախարարի խոսքով, հստակ որևէ բան չկա:
«Այս պահին էներգետիկ համակարգում ֆինանսական որոշակի խնդիրներ կան: Քննարկումներ ընթանում են և երբ բերեն նրան, որ էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայվի: Այս պահին որոշակի բան չեմ կարող ասել»,- եզրափակեց խոսքը փոխնախարարը: