02/06/2014 17:43
Փարիզի թանգարանից գողացել են Դալիի քանդակը
Փարիզյան թանգարանից անծանոթը գողացել է Սալվադոր Դալիի «Ժամանակի պրոֆիլը» քանդակը: Կողոպուտը տեղի է ունեցել շաբաթ օրը: Այս մասին հաղորդում interfax-ը` հղում կատարելով ֆրանսիական է Le Parisien-ին.
Քանդակն իրենից ներկայացնում է լողացող ժամացույց, որը պատկերված է Դալիի «Հիշողություան հարատևություն» կտավում: Գողացած քանդակի արժեքը կազմում է 22 հազար եվրո:
Նույն օրը, մեկ այլ ցուցասրահից, որն ընդամենը 100 մետր հեռու է թանգարանից, անծանոթը փորձել է գողանալ Դալիի «ժամանակների պարը» քանդակը, նրան խանգարել է մի զգոն զբոսաշրջիկ: Դալիի երկու աշխատանքները անվտանգության համակարգեր են ունեցել: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: