02/06/2014 14:58
Դավիթ Մուրադյանն ընտրվեց թատերականի ռեկտոր
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել միակ թեկնածու գրող, կինոգետ, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:
Նա ընտրվեց 19 կողմ, 1 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել Արմեն Մազմանյանի մահվան պատճառով:
Նախորդող հրապարակում՝ Դավիթ Մուրադյանը նշանակվել է Թատերական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար