Եվրոպացի ներդրողների համար բացառիկ է Հայաստանի ինտեգրումը ՄՄ-ին. Վարչապետ

02/06/2014 16:51

Եվրոպացի ներդրողների համար բացառիկ է Հայաստանի ինտեգրումը ՄՄ-ին. Վարչապետ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, որը կայացել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին հայտնում են կառավարությունից:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, անդրադարձել` արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ մեր երկրի դիվանագետներից սպասվող ակնկալիքներին:

«Հայաստանը հավատարիմ է իր հանձնառություններին, և մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի ղեկավարությամբ, դրսևորում է անհրաժեշտ կամք և սկզբունքայնություն՝ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը երաշխավորելու հարցում: Հիմք ընդունելով ՀՀ նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշները՝ ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, Հայաստանի միջազգային ներգրավվածության ամրապնդմանը»,- դիմելով դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին՝ նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խորացնելու է ակտիվ և նախաձեռնողական արտաքին տնտեսական քաղաքականությունը, բոլոր գործընկերների հետ փոխլրացնող հարաբերությունները՝ առավելագույնս օգտվելով տնտեսական ինտեգրացիոն հնարավորություններից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը և Եվրոպական միության հետ համագործակցության նոր իրավական ձևաչափի ձևավորմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին արտոնությունների ընդհանուր համակարգի ռեժիմի տրամադրումը հայ արտահանողների համար առավել գրավիչ կդարձնի եվրոպական շուկաները՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը Եվրոպա: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Եվրասիական մաքսային միությանը ՀՀ ինտեգրումը եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով դուրս գալու Եվրասիական շուկա՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Եվրոպային Հայաստանի ամենամոտ լինելու հանգամանքը:

«Ներկայում ՀՀ տնտեսությունն առավել ազատական է և գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: Այս առումով մեծապես կարևորում եմ միջազգային ասպարեզում Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավման, Հայաստանի՝ որպես ներդրումային երկիր ճանաչելիության բարձրացման աշխատանքները՝ միջազգային ներդրումային համաժողովների, գործարար ֆորումների կազմակերպման, ինչպես նաև հեղինակավոր ֆինանսական և գործարար լրատվամիջոցներով քարոզարշավների իրականացման միջոցով:

Առաջնային են նաև համակարգված աշխատանքները միջազգային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման, ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման, ՀՀ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դիվերսիֆիկացման, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:

Ներկայում բազմաթիվ բարեկամ երկրների հետ մեր ունեցած տնտեսական պատկերը չի համապատասխանում առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին, ինչն, ըստ ամենայնի, երկուստեք որոշակի պասիվության, նախաձեռնությունների պակասի կամ ոչ բավարար տեղեկացվածության արդյունք է: Այս գործում չափազանց կարևոր է դիվանագետների նպատակաուղղված, համակարգված ու հետևողական աշխատանքը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել այնպիսի փոշխահավետ առևտրատնտեսական ու գործարար համագործակցության կայացմանը, որի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում: Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, ինչպես նաև գործընկեր պետությունների հետ քաղաքական երկխոսության ընդլայնման տեսանկյունից առանցքային են միջտարածաշրջանային համագործակցության ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը ստեղծելու է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ այդ ծրագրերի արդյունավետության բարձրացման և տարածաշրջանային բնույթի համատեղ ձեռնարկությունների թվի ավելացման համար: Վարչապետը հորդորել է դիվանագետներին առանձնակի ուշադրության արժանացնել ՀՀ մարզերի և քաղաքների կողմից ՀՀ արտգործնախարարությանը ներկայացված տեղեկատվության ճիշտ և նպատակային շրջանառության ապահովման խնդիրը՝ տարբեր երկրների վարչատարածքային միավորների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ՀՀ ԱԳՆ-ի և արտաքին տնտեսական հարաբերությունների համար պատասխանատու գերատեսչական մարմինների միջև համագործակցության առավել խորացումը՝ ՀՀ գործարար հնարավորությունների և ներդրումային պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին առավել հասանելի դարձնելու համար:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հարկ է նոր լիցք հաղորդել արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու ուժեղացմանն ուղղված միջոցների մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ գործադիրի առանցքային խնդիրներից է Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա զարգացման ապահովումը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է սփյուռքի օգնության զուգորդումն ակտիվ գործարար աջակցությամբ և տարբեր ծրագրերով՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը կխրախուսի ու կաջակցի սփյուռքի ներդրումները ՀՀ զարգացման գործում:

«Կառավարությունը գործունեության գերակա նպատակ է հռչակել ՀՀ քաղաքացուն և նրա ազատության, անվտանգության, բարեկեցության բարձրացման ապահովումը: Այս առումով առանձնակի կարևորում եմ արտերկրում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչին մեծապես կնպաստի ԱԳՆ-ի կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանն ուղղված բարեփոխումների շարունակական իրականացումը: Հատուկ ուշադրության է արժանի հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցության և որակյալ խորհրդատվության տրամադրման ԱԳՆ-ի կարողությունների բարձրացումն ու ամրապնդում»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու հարցում:

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն վարչապետի հնչեցրած առաջնայնությունների շուրջ և ներկայացվել տարբեր առաջարկություններ:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են Այսօր, 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով Այսօր, 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց Այսօր, 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Այսօր, 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը Այսօր, 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն Այսօր, 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Այսօր, 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել Այսօր, 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է Այսօր, 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել Այսօր, 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն Այսօր, 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով Այսօր, 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Այսօր, 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է Այսօր, 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում Այսօր, 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Այսօր, 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Այսօր, 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար Այսօր, 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն Այսօր, 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը Այսօր, 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Այսօր, 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել Այսօր, 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» Այսօր, 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով Այսօր, 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական Այսօր, 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Այսօր, 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ Այսօր, 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում Այսօր, 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ Այսօր, 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) Այսօր, 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին Այսօր, 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային Այսօր, 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները Այսօր, 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության Այսօր, 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ Այսօր, 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե Այսօր, 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Այսօր, 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին Այսօր, 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով Այսօր, 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր Այսօր, 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով Այսօր, 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Այսօր, 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր Այսօր, 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան Այսօր, 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան Այսօր, 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր Այսօր, 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան Այսօր, 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է Այսօր, 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը Այսօր, 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Այսօր, 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել Այսօր, 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել Այսօր, 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում Այսօր, 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը Այսօր, 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Այսօր, 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ 23/11/2024 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո 23/11/2024 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում