02/06/2014 10:40
Պելեի որդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման
Ֆուտբոլի լեգենդ Պելեի 44-ամյա որդին՝ Էդսոն Նաիսմենտու Պելեն, փողերի լվացման համար դատապարտվել է 33 տարվա ազատազրկման:
Dni.ru-ի փոխանցմամբ` Էդինյո մականունով հայտնի Էդսոնը կարող է բողոքարկել դատարանի որոշումը:
Սան-Պաուլուի դատարանը Էդսոնից բացի թմրանյութերի անօրիական վաճառքից ստացված փողերի լվացման համար դատապարտել է նրա 3 հանցակիցներին:
1999 թ.-ին Պելեի որդին ճանապարհային պատահարի մեջ էր հայտնվել, ինչի հետևանքով մեկ քաղաքացի էր զոհվել: Դատարանը այդ ժամանակ Պելեի որդուն մեղավոր չէր ճանաչել կատարվածի մեջ, սակայն 2005 թ.-ից սկսված նա կասկածվում էր թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ: