02/06/2014 13:31
Երևանում այս գիշեր 22-ամյա երիտասարդ է դանակահարվել. Վիճակը ծանր է
Երևանում այս գիշեր դանակահարվել է 22-ամյա Վ. Ա.-ն: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Ըստ աղբյուրի՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենքի 112 Հոդվածի 1 կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելըկամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերվելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:
Էրեբունի ԲԿ-ից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ գիշերը իրենց մոտ տեղափոխված Վանուշ Ալեքսանյանի վիճակը գնահատվում է ծանր:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է: