02/06/2014 14:01
Համալիրը կրկին աճուրդի է հանվել. Այս անգամ 17 մլրդ դրամով
Մարզահամերգային համալիրը այսօր կրկին դրվել է աճուրդի: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից: Համալիրն այժմ առաջարկում են 17 415 000 000.0 դրամ մեկնարկային գնով:
Նշենք, որ նախորդ աճուրդին որևէ մեկը գնման հայտ չէր ներկայացրել և ըստ օրենքի, այժմ աճուրդը կայանալու է հայտարարված գնից 10 տոկոսի նվազումով:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ մարզահամերգային համալիրը աճուրդի էր հանվել մայիսի 19-ին, 19 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով. ցանկացողները կարող էին 10 օրվա ընթացքում գնման առաջարկություն ներկայայացնել:
Մարզահամերգային համալիրը հանդիսանում է գրավի առարկա, այն պատկանում է Մոսկվայում գործող ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին. նրանցից մեկը՝ Մուրադ Մուրադյանը, ՀՀ դեսպանն է Իրաքում:
Նախորդող հրապարակումներ՝ Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի