03/06/2014 09:18
Արցախում արտադրված ապրանքը ԵՏՄ շուկա կմտնի որպես հայկական
«Եվրասիական եռյակն» արդեն իսկ որոշում է կայացրել, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Արցախում արտադրված ապրանքները հնարավորություն կունենան ԵՏՄ շուկա մուտք գործել որպես՝ Հայաստանում արտադրված ապրանքներ։
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է Մոսկվայի «Հյուսիս-Հարավ» քաղաքական կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Յուլյա Յակուշևան՝ հայտնելով, որ անցյալ շաբաթ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի նախագահի բարձրացրած հարցը զուտ տեխնիկական բնույթի էր, և դա ոչ մի խոչընդոտ իրենից չի ներկայացնում:
«Ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ Բելառուսի կողմից խոչընդոտներ չկան Հայաստանի՝ միությանն անդամակցության հարցում: Եվրասիական գործընկերները պատրաստակամություն են հայտնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միացման վերաբերյալ: Այսինքն` խոչընդոտներ իրոք չկան»,- նշել է ռուս փորձագետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: