03/06/2014 09:51
Առողջապահության նախարարը գործից ազատել է Սեյրան Օհանյանի կնոջը
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր պաշտոնավարման օրից սկսել է ձերբազատվել նախորդի՝ Դերենիկ Դումանյանի կադրերից:
Ըստ թերթի՝ նախօրեին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Մարինե Հայրապետյանը, որն զբաղեցնում էր Դերենիկ Դումանյանի խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ աշխատանքից ազատվել էին Դումանյանի հետ նախարարություն եկած մի շարք աշխատակիցներ:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև նախկին նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը, սակայն նոր նախարարը չի ընդունել միայն նրա դիմումը, հորդորելով մնալ և համատեղ աշխատել: