03/06/2014 17:42
Արցախի նախագահը մասնակցել է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի ցուցահանդեսին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Շուշիի արվեստի կենտրոնում մասնակցել է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևոր է համարել նման միջոցառումների անցկացումը` թե Արցախում արվեստի զարգացման, թե մեր մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից: