03/06/2014 11:57
Հացը թանկացել է
Հացամթերքի ապրանքախմբում 2014թ. մայիսին 2013 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.5%, իսկ 2014 թ. ապրիլի համեմատ`0.6% գնաճ: Այս մասին տեղեկացնում է ԱՎԾ-ն:
Վերջինս հիմնականում պայմանավորվել է առաջին տեսակի ալյուրի՝ 0.7%, մանկական շիլայի՝ 1.0%, լոբու՝ 1.4%, թխվածքաբլիթի՝ 2.0%, մակարոնեղենի՝ 3.7% գնաճով: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ բարձր տեսակի հացի գինն աճել է 0.3%-ով, բլղուրինը՝ 0.4%-ով, առաջին տեսակի հացինը՝ 0.5%-ով, հնդկացորենինը՝ 0.5%-ով:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2014 թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.2-2.5% գնաճ, մեկում՝ 0.1% գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%-ով: