03/06/2014 14:30
Մարտին Սարգսյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Մարտին Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ»,-ասված է հրամանագրում: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից: