03/06/2014 09:44
Մարզահամերգային համալիրը դեռ չունի գնորդ կամ հավակնորդ
Երեկ ժամը 13-ից, մեկնարկել է Մարզահամերգային համալիրի երկրորդ աճուրդը: Հիշեցնենք, որ օրեր առաջ դրված աճուրդում որպես համալիրի մեկնարկային գին սահմանվել էր 19 մլրդ 35 մլն դրամը՝ մոտ 48 մլն դոլար, սակայն որևէ գնորդ չհայտնվեց:
Այս անգամ համալիրն աճուրդի է հանվել մոտ 2 մլրդ դրամ էժան՝ 17 մլրդ 415 մլն դրամ արժեքով: Ինչպես «Ժամանակին» փոխանցել են ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, «Մարզահամերգային համալիրը դեռ չունի գնորդ կամ հավակնորդ»:
Ի դեպ, այս անգամ ԴԱՀԿ աճուրդի հայտում ներառվել է պայման, համաձայն որի՝ Մարզահամերգային համալիրը «մշակույթի անշարժ հուշարձան» է: