03/06/2014 19:36
Դատարանը բավարարել է Վ. Օսիպյանի եղբորորդուն կալանավորելու միջնորդությունը
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ նախնական կալանքը կիրառվել է մեղադրյալի բացակայությամբ:
Նշենք, որ Ս. Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում մայիսի 2-ի գիշերը դանակահարվել է 22-ամյա Վ. Ա.-ն: ՀՀ ոստիկանության լրատվական տեղեկացմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենքի 112 Հոդվածի 1 կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելըկամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերվելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:
Նախորդող հրապարակում՝ Վալերի Օսիպյանը համոզված է՝ եղբոր որդին դանակահարության հետ կապ չունի