04/06/2014 09:23
Միկոյանի արձանը տեղադրելուց առաջ, նրա անունով փողոց են անվանակոչում
Մինչև հայ հասարակությունը բուռն քննարկումներ է ծավալում՝ Երևանի ավագանու կողմից սովետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրելու որոշման արդարացի լինելու վերաբերյալ, մինչև փաստարկներ են բերվում, որ Միկոյանը ստալինից ոչ պակաս «գլխակեր» էր, «Առավոտի» փոխանցմամբ՝ Երևան քաղաքում անակնկալ կերպով հայտնվել է մի ցուցանակ, որն ազդարարում է այն մասին, որ Դավթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը: