04/06/2014 09:17
«Ուկրաինայի դեսպանն եմ ու Ծառուկյանի խնամին». Անդրանիկ Մանուկյան
Ձեր հարաբերություններն ավելի լավ Յանուկովիչի հետ էին, չէ՞, ստացվում՝ «Հրապարակը» հարցրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին: «Ո՛չ»,- պատասխանել է նա: Մի՞թե: «Այո՛, ինքս անձամբ ճանաչում եմ Պյոտր Պորոշենկոյին, իր հետ ևս շատ լավ հարաբերությունների մեջ եմ, համոզված եմ, որ մի լավ բան կստացվի մեր երկրի համար՝ հարաբերությունների կարգավորման առումով»:
Դուք համաձա՞յն եք Լ. Տեր-Պետրոսյանի հետ, որ ԲՀԿ առաջնորդ, համատեղությամբ Ձեր խնամի Գագիկ Ծառուկյանին համեմատեց Բիձինա Իվանիշվիլիի հետ: «Դուք Հայաստանում ինչ գրում եք, ես չեմ կարող կապ ունենալ դրա հետ, ես ընդամենը Ուկրաինայի դեսպանն եմ, որը նաև Ծառուկյանի խնամին է, ընդամենը այսքանը»:
Ի դեպ, Ուկրաինայում նեղացած էին մեզնից՝ Ղրիմի քվեարկության և ՀՀ Նախագահի հայտարարության առումով, ի՞նչ վիճակ է հիմա այնտեղ: «Այո, քվեարկությունից հետո իրավիճակը լարվեց, սակայն հետո կարգավորվեց, հայաստանյան կողմը հանդիպումներ ունեցավ, հոդվածներ լույս ընծայվեցին այդ կապակցությամբ»: