04/06/2014 09:35
Ոսկե մեդալ՝ Արամ Հարությունյանին... հենց իր կողմից
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է, պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգևատրել նախարարության ոսկե մեդալով:
Բնապահպանության նախարարության լրատվության վարչությունից «Հրապարակի» հետ զրույցում հաստատել են փաստը, սակայն նշել, թե Արամ Հարությունյանին մեդալ շնորհվել է հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում Հարությունյանն ընդգրկված չի եղել:
Ոսկե մեդալը Հարությունյանին շնորհվել է «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»: