04/06/2014 16:13
«Հին Էրիվանի» սեփականատերը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետին
«Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին հայտնում են ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից:
«Մեծարգո պարոն վարչապետ, Դուք բազմիցս հայտարարել եք, որ կպաշտպանեք գործարարներին, որոնցից փորձում են խլել կայացած բիզնեսը: Դուք ասում էիք, որ այդ հարցում մինչև վերջ կգնաք: Խնդրում էիք տեղեկացնել ձեզ ցանկացած նման դեպքի մասին: Ձեզ տեղյակ եմ պահում այն մասին, որ ես՝ Մանվել Տեր-Առաքելյանս, որը ստեղծել է իր բիզնեսը զրոյից, հայտնվել է այսպիսի իրավիճակում։ Ինձնից ամեն գնով փորձում են խլել կյանքիս գործը:
Մեծարգո պարոն վարչապետ, լիահույս եմ և ուղղորդվում եմ Ձեր կոչով և Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Հին Էրիվան»-ի և «Յունիբանկի» անարդար հակամարտությունը, որն արդեն իսկ ունի երեք տարվա պատմություն, և շատ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որը կազմել է մոտ 190.528 դիտում` 10 օրվա ընթացքում:
Մամուլը շատ ակտիվ լուսաբանում է այս թեման: Խնդրում եմ հնարավորություն ստեղծել, որպեսզի ես անձամբ կարողանամ ներկայացնել ողջ գործի էությունը՝ այսպիսով թույլ չտալով չարամիտ մարդկանց իրենց գործը ներկայացնել բանկի օգտին, քանզի Ձեր ապարատում ներգրավված են բանկի շահերը պաշտպանող մետաստազներ ևս»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Երևանի ոստիկանապետը «Հին Էրիվանի» տիրոջը խոստացել է պարզել կատարվածը
«Հին Էրիվանի» տերը կոչ է անում Հովիկ Աբրահամյանին սատարել իրեն (Տեսանյութ)