04/06/2014 09:10
Պետական մարմիններում պարտադիրից հրաժարվել դիմումները չեն ընդունում
Մի շարք պետական մարմիններում երիտասարդ աշխատողները դիմումներ են ներկայացնում՝ կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու համար, սակայն ղեկավարությունը այդ դիմումները չի ընդունում:
Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկը «Հայկական Ժամանակին» տեղեկացրել է, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն, չի ընդունվել: Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ երբ մի խումբ աշխատակիցներ դիմումներ են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. «Ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել: Մոռացե՞լ եք ձեզ համար ինչեր եմ արել: Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք»,- ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը:
«Այս օրինակները բացատրում են, թերևս, թե ինչու պետական հիմնարկներում պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները տարածված երևույթ չեն»,- հավելել է թերթը: