04/06/2014 15:08
Ռիհաննայի նոր օծանելիքի գովազդը արգելել են ցուցադրել երեխաներին
Երգչուհի Ռիհաննահի նոր օծանելիքի գովազդը արգելվել է փակցնել այն վայրերում, որտեղ կարող են երեխաներ լինել: Պատճառը երգչուհու տեսքն է: Այս մասին գրում է The Guardian-ը:
Այս որոշումը կայացրել է գովազդի չափանիշներով զբաղվով ընկերությունը: Ավելի վաղ բողոքներ են եղել այն մասին, որ գովազդը նվաստացուցիչ է կանանց համար, երգչուհու կերպարը չափազանց սեքսուալ է ու սադրող և, որ երեխաները չպետք է նման լուսանկարներ տեսնեն: Լուսանկարներում մերկ Ռիհաննան նստած է հատակին, վեր բարձրացրած ոտքերը դիպում են օծանելիքի շշին:
Օծանելիքը արտադրող Parlux Fragrance ընկերությունը հայտարարել է, որ որևէ բողոք չի ստացել: Հայտարարության մեջ ասված է, որ Ռիհաննան հայտնի է սկանդալային երգերով ու ոճով, գովազդում փորձ է արվել փոխանցել երգչուհու կերպարը: