05/06/2014 09:56
Ա. Մանուկյանն ու Շ. Քոչարյանը պայքարում են ՌԴ դեսպանի պաշտոնի համար
«Չորրորդ իշխանության» աղբյուրները տեղեկացնում են, որ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի և ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի միջև ներկայումս սուր պայքար է սկսվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար, քանի որ գործող դեսպան Օլեգ Եսայանի դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվում է:
Սակայն, թերթի տեղեկություններով, Ռուսաստանում երկուսի թեկնածությանն էլ դեմ են արտահայտվել: