05/06/2014 09:16
Նախագահականում 142 հոգուց ոչ ոք պարտադիրի դեմ դիմում չի գրել
Նախագահի նստավայրում աշխատող 1974 թ-ին ծնվածներից, ոչ ոք դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար:
Օրեր առաջ «Հայկական ժամանակը» Բաղրամյան 26 հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե՞ կան արդյոք Սերժ Սարգսյանի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար։
«Նախագահի աշխատակազմում 1974-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների թիվը 142 է։ Չկան աշխատակիցներ, ովքեր դիմումներ են ներկայացրել կուտակային համակարգում չընդգրկվելու համար»,- ասվում է ստացված պատասխանում: