05/06/2014 10:42
Բաշար Ասադը մեծ առավելությամբ հաղթել է նախագահական ընտրություններում
Սիրիայում կայացած նախագահական ընտրություններում նախագահ է վերընտրվել Բաշար Ասադը՝ ստանալով ձայների 88.7%-ը:
Vesti.ru-ի փոխանցմամբ` Ասադի մրցակիցներ Հասան Աբդել Իլյահի ան-Նուրին ստացել է ձայների 4.3%, իսկ Հալեպից կոմունիստ Մահեր Աբդել Հաֆիզ Հաջարը՝ 3.2 %:
Սիրիայի ԿԸՀ-ի տվյալներով, ընտրություններում ակտիվությունը կազմել է 73.42 %:
Դամասկոսի 3.5 միլիոն ընտրողներից ընտրություններին մասնակցել է 2.2 միլիոն մարդ, Հոմսում քվեարկելու իրավունք ունեցող 1.2 միլիոն քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 900.000 ընտրող:
Նշենք, որ ընտրություններին առաջադրվել էր 3 թեկնածու՝ գործող նախագահ Բաշար Ասադը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը, կառավարության նախկին անդամ Ասադ Հասան Աբդալլա Նուրին:
Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%-ը: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը: