05/06/2014 09:30
Փոխոստիկանապետ Օսիպյանի ընտանիքը տուժողներին օգնություն չի առաջարկել
Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը, ում ինչպես արդեն իսկ հայտնի է վիճաբանության ժամանակ դանակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ կալանավորումը ընտրվել որպես խափանման միջոց, թեև երեկ իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում, բայց խոսել չէր կարողանում:
Հիվանդանոցից «Ժամանակին» փոխանցել են, որ Վանուշի առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Տուժածի հայրը թերթի հետ զրույցում ասել, որ Օսիպյանների կողմից որևէ օգնություն, հիվանդանոցային ծախսերը փոխհատուցելու առաջարկ չի եղել: