05/06/2014 09:10
Նոր մանրամասներ Վերնիսաժից. Յուվեցի Կարոն փող է առաջարկել ախալքալաքցիներին
«Հրապարակը» նոր տեղեկություններ է ստացել Վերնիսաժի միջադեպից: «Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի: Վիճող կողմը, հասկանալով, նետվել է նրա ետևից, բայց վերջինս, նստելով մեքենան, «սեկրետները» գցել է: Ախալքալաքցիք սկսել են մեքենան ջարդել: Ապա` Առաքելյանը բացել է մեքենայի դուռն ու սկսել է կրակել, ընդ որում՝ մեկին հետապնդել է ու կրակել ետևից: Անկանոն կրակոցների պատճառով էլ պատահական մարդիկ են վնասվել»:
Թերթը տեղեկացել է նաև, որ Կարո Կարապետյանն, օրերս գնացել է հիվանդանոց և փող առաջարկել երկու վիրավորներին, բայց նրանք հրաժարվել են փողից ու բողոքելու մտադրություն էլ չեն հայտնել: