07/06/2014 09:15
Միխայիլ Բաղդասարովը վաճառում է ինքնաթիռները
Մինչ «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները սրտատրոփ սպասում են իրենց աշխատավարձերին, այս ընթացքում Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով:
«Ժողովուրդը» զրուցել է «Արմավիա» ավիաընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանի հետ՝ պարզելու, թե երբ են «Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցները աշխատավարձ ստանալու. «Դեռ նորություն չկա, ընկերության ներկայացուցիչները զբաղված են գույքի, ինքնաթիռների վաճառքով, որից ստացած գումարով կմարվեն աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձերը»:
Նկատենք, որ Միխայիլ Բաղդասարովն առաջին ու, հավանաբար, վերջին գույքը չէ, որ օտարում է, սակայն նրա նախկին աշխատակիցներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում: