07/06/2014 09:48
«Նաիրիտի» ճակատագիրը դեռ մշուշոտ է
ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում կրկին լավատեսական հայտարարություն է արել «Նաիրիտի» վերագործարկման շուրջ, սակայն որևէ կոնկրետ տեղեկություն չի հայտնել: «Բանակցությունները շարունակվում են»,- ասել է փոխնախարարը:
«Ամբողջ խնդիրն այն է, որ «Նաիրիտի» վերագործարկման բանակցությունները Հայաստանը վարում է ռուսական «Ռոսնեֆտ» գերհսկա ընկերության հետ դեռ անցած տարվա սեպտեմբերից: Այդ մասին հայտարարվեց սեպտեմբերի 3-ին՝ այն նույն օրը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը: Դրանից հետո «Նաիրիտի» ճակատագրի մասին բոլոր հարցերին ի պատասխան մեր բոլոր պաշտոնյանները հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են, ինչը արդեն կասկածներ է առաջացնում դրանց հաջող ավարտի վերաբերյալ»,- գրել է թերթը: