07/06/2014 15:55
Սևակի-Ուլնեցի խաչմերուկում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կրակոցները արձակել է Արայիկ Քոթանջյանի որդին, ում ոստիկանները որոնում են: