07/06/2014 11:44
Կիևում այսօր կայանելու է Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունը
Մայիսի 25-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադայում կկարդա երդմնակալության տեքստը:
Argumenti.ru-ի փոխանցմամբ՝ երդմնակալությունից հետո Պորոշենկոն մեկնելու է Կիևի Սոֆիայի հրապարակ՝ զորահանդես ընդունելու:
Երդմնակալության արարողությանը ներկա է գտնվելու 20 երկրի ղեկավար: Կիև են ժամանելու Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը, ԵԱՀԿ-ի քարտուղար Լամբերտո Զանյերը: ՌԴ-ը արարողությանը ներկայացնելու է Ուկրաինայում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովը:
Նշվում է, որ Պորոշենկոն հաղթել է ընտրությունների առաջին փուլում՝ստանալով ձայների 55%-ը: