07/06/2014 10:02
Շինարարության ծավալներն աճել են, շինարտադրության ծավալները՝ նվազել
Պարադոքս է, բայց փաստ: Հանրապետությունում շինարարության ծավալները ոչ միայն պահպանվել, այլև 0,1 տոկոսով աճ են արձանագրել այն դեպքում, երբ շինանյութերի հիմնական տեսակների արտադրական ծավալները կրճատվել են առնվազն 10 տոկոսով, իսկ առանձին դեպքում` նույնիսկ 40-70 տոկոսով:
«Այսպիսով, խորհրդային տնտեսության «բարի» ավանդույթները, կարծես, վերադառնում են, առանձին շինանյութերի խնայողությամբ, որի հետևանքով էլ 88-ի տարերային աղետը մեր գլխին համազգային ողբերգության վերածվեց»,- գրել է «Հրապարակը»: