09/06/2014 20:01
Տեսակետ. Էլեկտրաէներգիայի թանկացումը պարզապես ագահության արդյունք է
«Էլեկտրաէներգիայի վերջին թանկացումը պարզապես ագահության արդյունք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` պատասխանելով Aysor.am-ի հարցին:
Նա առաջարկում է ուսումնասիրել Հայաստանում գործող խոշոր տնտեսվարողների, այդ թվում՝ էլեկտրացանցերի ներկայացուցչական ծախսերը, որոնք ուղղակիորեն ապացուցում են, որ ավելացել են ընկերության ներկայացուցչական ծախսերը՝ սպասարկող մեքենաներ, վարորդներ, վառելիք և այլն: Բացի այդ, վերջին 10-15 տարիներին ավելացել են թոփ մենեջերների աշխատավարձերը, բոնուսները:
«Կարելի է 30 տոկոսով նվազեցնել էներգակիր մատակարող ընկերությունների ծախսերը: Հայաստանում էներգակիրների գները շատ հանգիստ կարելի է իջեցնել 20 տոկոսով` առանց վնասելու բուն ընկերությունների գործունությանը»,- վստահեցրեց Հարություն Մեսրոբյանը: