09/06/2014 13:47
Կարաչիի օդանավակայանի գրոհի հետևանքով զոհվել է 21 մարդ (Տեսանյութ)
Պակիստանի Կարաչի քաղաքի Ջիննա միջազգային օդանավակայանի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ:
Korrespondent.net-ի փոխանցմամբ` գրոհայինները նռնակներ են նետել օդանավակայանի շենքում և կրակել մարդկանց ուղղությամբ: Գրոհայինների թվում եղել են նաև մահապարտներ, որոնք պայթեցրել են իրենց: Ականատեսների վկայությամբ՝ ընդհանուր առմամբ օդանավակայանում որոտացել է 3 պայթյուն:
Զոհերից 10-ը գրոհայիններ են, 9-ը՝ օդանավակայանի անվտանգության աշխատակիցներ և ևս 2-ը՝ քաղաքացիական անձ:
Նշվում է, որ Պակիստանում գործող ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռևս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: