09/06/2014 11:08
Վարչապետն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին:
Կառավարությունից հայտնում են, որ գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները: Հանդիպումը կայացել է Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով:
Նախորդող հրապարակում՝ «Հին Էրիվանի» սեփականատերը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետին