09/06/2014 15:30
Քառյակը վաղը կներկայացնի 12 կետից բաղկացած պահանջագիրը
Վաղը` 13:30-ին, ԱԺ-ում չորս քաղաքական ուժերը համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգան և կներկայացնեն քառյակի 12 կետից բաղկացած հայտարարությունը: ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի այսօրվա հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Հայտարարությունում կան և՛ քաղաքական, և՛ տնտեսական շեշտադրումններ, որոնք կհրապարակենք վաղը, իսկ որոշ պահանջներ կփոխանցվեն կառավարությանը»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե անակնկալ իշխանություններին սպավո՞ւմ է, Ռ. Հակոբյանն ասաց. «Չգիտեմ` մեր իշխանություներին կարելի է անակնկալ մատուցել, թե ոչ»։
Պատգամավորը տեղեկացրեց, որ կետերը հիմնականում վերաբերում են ներքաղաքական խնդիրներին, բայց որոշ սրբագրումներից հետո քառյակը ավելացրել է նաև արտաքին քաղաքականությանը վերաբերվող խնդիրներ` մասնավորապես Արցախին վերաբերող: